211652_close_icon
views-count3047 դիտում article-date 12:01 26-04-2022

Հույս ունեմ ոստիկանությունը չի դիմի սրացման, քանի որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը. Վանեցյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվա օրը շատ լավ եմ գնահատում, մարդկանց մասնակցության թիվը բավականին մեծ էր, ազգը արթնացել է և մարդիկ գիտակցել էն, որ պետք է քշել այս իշխանություններին։

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ից հայտարարել էր Ազատության հրապարակում բողոքի ակցիաների մեկնարկի մասին։

«Երեկ մեր երթին, ակցիաներին, նաև մյուս ակցիաներին շատ մեծ թվով մարդիկ են մասնակցել, վարորդները  գրեթե 100 տոկոս ողջունում էին երթի մասնակիցներին ազդանշաններով,  ձեռքերով, նաև պատշգամբներից էին մեր քաղաքացիները մեզ ողջունում: «Այսօր և առաջիկա օրերին ամեն օր ժամը 18։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով երեկ ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված ուժին, Վանեցյանը ասաց, որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը և հորդորեց ոստիկանությանը մնալ իրենց լիազորությունների շրջանակներում. ««Երեկ որոշակի կոպտություն եղել է, եղել են ուժի կիրառման դեպքեր, հարվածել են նաև ցուցարարներին։ Հույս ունեմ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության, կշարունակի իրականացնել իր ծառայությունը, չի գնա սրացման, քանի որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը, որը տեղի է ունեցել։ Չկա նման ուժ, ոստիկանական ուժեր կամ այլ ուժեր, որոնք կարող են ժողովրդի պոռթկումը կանգնեցել, դա անհնարին է։

Իշխանությունները ստում են հերթական անգամ և մեր պայքարի հետևանքով նոր պատերազմի թեզը առաջ տանելով՝ փորձում են ահաբեկել մեր բնակչությանը։ Նոր պատերազմ չի լինելու, այն լինելու է, եթե իրենք մնան իշխանության։ Պատերազմը հիմա էլ շարունակվում է, երեկ չէ առաջին օրը ունեցանք ևս մեկ գերի, ինչ է սա, եթե ոչ պատերազմ։ Իշխանությունները հերթական անգամ մանիպուլացնում են ժողովրդին, որ լինելու է պատերազմ, պատերազմ չի լինելու, լինելու դեպքում՝ մենք ունակ ենք կանխել այն»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Վերջինս ընդգծեց, որ իրենց պայքարին միացել են բազմաթիվ այլ խմբեր, ինչը վկայում է, որ սա պայքար չէ հանուն իշխանության։

Հիշեցնենք, որ երեկվանից մեկնարկել է ընդդիմության պայքարի երկրորդ՝ ակտիվ փուլը, ինչի մասին դեռ օրեր առաջ հայտարարել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր