211652_close_icon

Արարատ Միրզոյանն ու Նարենդրա Մոդին քննարկել են հայ-հնդկական հարաբերությունները

views-count1842 դիտում article-date 13:54 27-04-2022
Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին  Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։

Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Քննարկվել են ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր