Նարենդրա Մոդին պաշտոնապես ստանձնել է Հնդկաստանի վարչապետի լիազորությունները
Հնդկաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակած կուսակցության առաջնորդ Նարենդրա Մոդին պաշտոնապես ստանձնել է երկրի վարչապետի լիազորությունները, հաղորդում է Reuters-ը:
Վարչապետի երդմնակալության արարողությունն անցկացվել է Դելիում:
Հնդկաստանի ստորին պալատի ընտրություններն անցկացվել էին ապրիլի 7-ից մայիսի 12-ը:
Նարենդրա Մոդիի կուսակցությունը ստացել էր անհրաժեշտ մեծամասնությունը , որը թույլ կտար ձևավորել սեփական կառավարություն Նարենդրա Մոդիի գլխավորությամբ: