6342 դիտում
13:06 28-04-2022
«Նիկոլի օրերը հաշված են». Հովհաննես Հարությունյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ Սարդարապատից երթի մեկնարկից առաջ ոստիկաններն առգրավել են քայլերթի մասնակիցների քնապարկերը, հայտնում է News.am-ը։
«Ոստիկանության պահվածքը չգիտեմ, թե ինչպես կարելի է բնութագրել, իրականում այն չափազանց ծիծաղելի է։ Մենք մեր թիմով քայլելով գալու ենք դեպի Երևան, նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում։ Մեր գաղափարակից ընկերներից մեկին խնդրել էի, որ մոտենար Կոմիտասում գտնվող ՀՅԴ մասնաշենքից վերցներ քնապարկերը։ Մեր ընկերը՝ Վիգենը, մոտեցել, վերցրել է քնապարկերը և շարժվել։ Ճանապարհին՝ Պուշկինի դպրոցի մոտ, ոստիկանական մի քանի մեքենա իջել և բերման են ենթարկել Վիգենին, շատ բիրտ, անշնորհք ձևով, անգամ ձեռնաշղթաներ են հագցրել, և տարել են Արաբկիրի բաժին, նրա ձեռքից հեռախոսը վերցրել են և չի կարողացել մեզ տեղյակ պահել։ Վիգենի մեքենան արգելափակվել է և այն քնապարկերը, որոնք պետք էին լինելու մեզ, առգրավել են։ Ու գրվել է, որ բերման ենթարկելու համար հիմքը գողության կասկածն է, այսինքն՝ Վիգենը գողացել է այդ քնապարկերը», - ասաց Հովհաննես Հարությունյանը։
Նա նշեց, թե ակհայտ է, որ նպատակը քնապարկերի առգրավումն է եղել։
«Երևի թե նպատակ են հետապնդել մեր քայլարշավին խոչընդոտել։ Դա, ըստ էության, ոստիկաններին հրահանգվել է։ Եթե կարծում եք, որ մենք քնապարկ ձեռք բերելու հնարավորություն չունենք, չարաչար սխալվում եք։ Ում ուզում եք բերման ենթարկեք, ինչ ուզում եք առգրավեք, սա խոսում է այն մասին, որ իշխանությունը փրփուրներից է կախված։ Նիկոլի օրերը հաշված են», - ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3098 դիտում
13:21 18-08-2022
Նիկոլ «մահաբեր»-ի հեռացման օրերը հաշված են. Hayeli.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4127 դիտում
13:21 28-03-2014
Եթե ԲՀԿ-ն կարծում է, որ մեր օրերը հաշված են, ուրեմն հաշվել չգիտի. Գալուստ Սահակյան
2991 դիտում
14:53 22-08-2017
ԻՊ-ի օրերը հաշված են. Ջեյմս Մեթթիս
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
895 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ