211652_close_icon
views-count595 դիտում article-date 13:18 04-03-2025

Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա, եթե նույնիսկ ինքն ինչ-որ տեղից գործուղվել է. Ալեն Սիմոնյան

Ռուբեն Վարդանյանի գործուղված լինելու չլինելու փաստը չի փոխում այն հանգամանքը, որ ինքը մեր հայրենակիցն է և ամեն ինչ պետք է արվի, որ ինքը վերադառնա: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ռուբեն Վարդանյանի մասով, թե պետք է նախ հասկանանք, թե ով է նրան գործուղել, ինչ նպատակներով:

«Երկրորդը դրա մասին եղել են հրապարակումներ մամուլում: Երրորդը, վերջինը, ամենակարևորը, իսկ ձեզ թվում է ինչ-որ մեկի, ինչ-որ տեղ տեղաշարժվելը Ադրբեջանի համար պետք է հայկական մամուլի կամ ինչ-որ մեկի հայտարարության հիման վրա լինի՞: Իրենք չգիտեն, օրինակ, ինչ-որ մեկը, գործուղվել է, թե չի գործուղվել: Եթե նպատակ կա, եթե գաղափար կա ինչ-որ մեկին վերադարձնեն, ինչ-որ մի առևտուր անեն, ոչ մեկը չի նայում այդ տալուն, չտալուն և այլն»,-ասաց նա:

Խոսելով Բաքվում հայ գերիների «դատավարության մասին», Ալեն Սիմոնյանն ասաց. «ԵՍ համարում եմ, որ դա դատավարություն չի, ես վստահ չեմ, որ ժողովրդավարության նման մակարդակ ունեցող երկրում փակ դատավարությունների պարագայում, այդ տեսարանների պարագայում որևիցե միջազգային հանրություն կամ միջազգային դատարան կամ միջազգային գործիչ կարող է դրական գնահատական տալ, որ այդ դատավարությունը իրավական ուժ ունի։

Դուք տեսե՞լ եք այն գնահատականները, որոնք տրվել են ոչ հայ քաղաքացիներին, այլ այդ երկրում ընդհանուր առմամբ դատավարություններին:

Հայաստանի մասով, ՀՀ դեմ բոլոր կողմերից արվելու է այն ամենքը, ինչը որ մենք թույլ տանք, որ իրենք անեն, մենք թույլ չենք տալու և դրանով են պայմանավորված հաճախակի պատասխանները, հաճախակի հարցազրույցները, ամեն ինչին մեկնաբանություն տալը, ամեն ինչին արձագանքելը, ամեն ինչի հետ կապված լուծումներ գտնելու փորձերը: Դա թուլություն չի, դա ամենաուժեղ բան է և մեզանից հենց այդ թուլությունն էին սպասում, մեզանից սպասում էին, որ մենք կմտնենք մի դաշտ, որտեղ հնարավոր կլինի Հայաստանին մեղադրել իր դեստրուկտիվության մեջ, որ ինքը իրավիճակը տանում է փակուղի: Ոչ, Հայաստանը չի պատրաստվում որևիցե պարագայում իրավիճակը տանի, փակուղի»:

Նմանատիպ նյութեր