2378 դիտում
20:56 28-04-2022
Զոհվածների ծնողների հորդորով դադարեցնում եմ հացադուլս ու միանում նրանց պայքարին․ զոհված զինծառայողի հայր
Tert.am-ը գրում է. 44-օրյա պատերազմի ընթացքում Մատաղիսում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, որն ապրիլի 25-ից հացադուլ էր հայտարարել՝ նշելով, որ մայիսի 8-ին կդիմի ծայրահեղ քայլի՝ ինքնահրկիզման, զոհված զինծառայողների ծնողների հորդորով դադարեցրել է հացադուլը։
«Միանում եմ իրենց պայքարին, հուսով եմ չեք հուսախաբվում»,-Ազատության հրապարակում հայտարարել է նա՝ հավելելով, որ իրենք հասնելու են Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը։
«Եթե մոտակա օրերս չձերբակալվեց, հրաժարական չտվեց, չփախավ, հաստատ ամսի 8-ին մեր ձեռքից չի փախնելու։ Շուշիի ազատագրման օրը ինքը վարչապետ չի նստելու։ Շուշին դժգույն դժբախտ քաղաք համարողն իրավունք չունի հայոց վարչապետ կոչվելու»,-նշեց նա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
355 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
493 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
856 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ