1635 դիտում
10:27 30-04-2022
Արցախի ուղղությամբ ԱՄՆ-ի և ԵԽ-ի աննախադեպ ակտիվությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի ուղղությամբ ԱՄՆ-ի եւ Եվրախորհրդի աննախադեպ ակտիվությանը Մոսկվան չէր կարող չարձագանքել: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը վերջին 2 ամսվա ընթացքում երկու հեռախոսազրույց եւ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ: Եվրոպացի պաշտոնյան այդ ժամանակահատվածում Արցախի խնդիրը քննարկել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս ուղղությամբ աննախադեպ ակտիվություն է դրսեւորում նաեւ ԱՄՆ-ը՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, որը ոչ պակաս նախաձեռնողականությամբ եւ հաճախականությամբ հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եւ արտաքին գործերի նախարարների հետ:
Ավանդույթի համաձայն՝ Արեւմուտքի այդ աննախադեպ ակտիվությանը ՌԴ-ն պատասխանեց ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերով: Վերջինս ԱՄՆ-ի եւ ԵԽ-ի համար հատուկ շեշտեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացն իրականացվում է գոյություն ունեցող եւ ստորագրված փաստաթղթերի, այն է՝ եռակողմ հայտարարության եւ դրան հաջորդած՝ ՌԴ նախաձեռնությամբ ստորագրված մյուս փաստաթղթերի հիման վրա: Զախարովան ակնարկեց, որ ոչ այնքան Շառլ Միշելի նախաձեռնությամբ է ակտիվանում երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու գործընթացը, որքան ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ համաձայնությունների շրջանակներում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1039 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»