211652_close_icon
views-count7371 դիտում article-date 11:35 02-05-2022

Նիկոլ չկա, առաջիկա ժամերին էլ վերջնական կփաստենք. Իշխան Սաղաթելյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ունենք 100-ից ավելի բերման ենթարկվածներ. Ամբողջ ն երքին զորքերը, կարմիրբերետավորները, մարզերի ոստիկանությունը ամբողջը վայրենու պես հարձակվում են ժողովրդի վրա, բայց չեն հաջողելու, սա կասեցնել հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, բողոքի երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հայտնում է News.am-ը։

Հարցին, թե եթե ակցիաները շարունակվեն, քանի օր կպահանջվի, որ ընդդիմությունը հաջողության հասնի, նա պատասխանեց. «Կախված է մեր ժողովրդից: Ինձ թվում է՝ քիչ է մնացել: Ամեն ինչ հրաշալի է, ժողովուրդը ոտքի է ելել, չեն հասցնում, ո՞ր մեկին բռնեն, չեն կարող մի քանի հարյուր հազար մարդ բռնել: Հա թող բռնեն, բռնում են էլ, խփում էն էլ, ինչ կարան, անում են, բայց ամեն ինչ ավարտված է, Նիկոլ չկա, մնացել է այս մի քանի  ոստիկանների հույսին:

Իմիջիայլոց, ոստիկանների մեջ կան մարդիկ, որոնք ես չգիտեմ՝ ում կողմից են ղեկավարվում: Արդեն գնալով հաստատվում է այն լուրը, որ որոշ օլիգարխներ ոստիկանության գլխարկների տակ մարդիկ ունեն: Ես դեմքերով ֆիքսել եմ դրանց, նորից զգուշացնում եմ՝ ագրեսիվ, լկտի, շառ, սադրանք: Բայց ամեն ինչ որոշված է, Նիկոլ չկա, առաջիկա ժամերին էլ վերջնական կփաստենք»,-ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր