4488 դիտում
10:09 03-05-2022
Պատերազմում ձախողած հրամանատար Վաղինակ Սարգսյանը նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական իշխանություները 44- օրյա պատերազմի 29-րդ օրը պաշտոնից ազատված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին նոր պաշտոն են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վաղինակ Սարգսյանին նշանակել են «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար:
Արձանագրենք, որ կենտրոնը գործում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Այս նշանակումը տարակուսելի է այնքանով, որ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին՝ պատերազմի թեժ օրերին, ԱԱԾ նախկին տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանն այցելել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր եւ բավականին թեժ քննարկում ունեցել սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց հետ, որոշակի դժգոհություն հայտնել։
Պատերազմի թեժ օրերին անակնկալ կերպով հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց՝ Վաղինակ Սարգսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը ձախողել է իր աշխատանքը: Եվ հիմա՝ նման ձախողումներից հետո, կազմակերպչական դեֆիցիտ ունեցող Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ՊՆ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար՝ բավականին բարձր աշխատավարձով:
Ակամայից հարց է առաջանում՝ 2020 թ պատերազմում ձախողածներին նոր պաշտոններ տալով՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը չի՞ խրախուսում պարտությունները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
13708 դիտում
17:44 28-09-2017
Նախագահի հրամանագրով Վաղինակ Սարգսյանը նշանակվել Է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար
71508 դիտում
02:24 12-06-2018
ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Վաղինակ Սարգսյանը
1947 դիտում
10:13 08-10-2020
Ալիևը նմանվում է դրամաշնորհ ստացած ու ձախողած «գրդոնչու»․ «Փաստ»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1039 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»