98828 դիտում
12:52 03-05-2022
Արմավիրի ոստիկանապետը մեծ թվով ոստիկանների հետ Արմավիրում հայտնի «Կարմիր կամրջի» տակ մարզպետի հետ ինչ-որ հարց է քննարկում. մարզպետը, նկատելով, որ տեսանկահարանվում է, Prado-ով հեռացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանի և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդոյա Գևորգյանի գլխավորությամբ հավաքվել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Արմավիրի Կարմիր կամրջի մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի ոստիկանապետի հետ է նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ով ոստիկանապետի հետ ինչ-որ հարց էր քննարկում, թե ինչ՝ պարզ չէ։
Մարզպետը, նկատելով, որ այդ ամենը տեսանկարահանվում է, նստեց Toyota Land Cruizer մակնիշի 055 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենան և հեռացավ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+