211652_close_icon
views-count1749 դիտում article-date 19:38 03-05-2022

ՀՀ-ն շարունակում է դրական պատկեր ապահովել հանցավորության մակարդակի ցուցիչով․ դատախազը տվյալներ ներկայացրեց

2022 թվականի մարտի 3-ի դրությամբ worldpopulationreview.com կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով (ցուցիչը հաշվարկվում է 0-ից 100 ինդեքսով՝ հանցավորության ցածր մակարդակից դեպի բարձր մակարդակ կարգով – խմբ․) Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը (22.79 ինդեքսով)՝ առաջ անցնելով ինչպես ԱՊՀ բոլոր երկրներից, այնպես էլ եվրոպական երկրների մեծ մասից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։

Գլխավոր դատախազը նշեց, որ Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է հասնում 1020 հանցագործության դեպք։

 
«Պետք է նշել, որ այս ցուցանիշով մեր երկիրը շարունակում է էական դրական պատկեր ապահովել։ «Համաշխարհային բնակչության գնահատում» անկախ միջազգային կազմակերպության հրապարակված տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը 22,79 ինդեքսով, առաջ անցնելով ԱՊՀ բոլոր երկրներից, ինչպես նաև եվրոպական երկրների մեծ մասից։ Համեմատության համար նշենք, որ Դանիան զբաղեցնում է 20-րդ տեղը, Ֆինլանդիան՝  23-րդ տեղը, Գերմանիան՝ 42-րդ տեղը, Ռուսաստանը՝ 51-րդ տեղը»,- ասաց Դավթյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2021 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ։

«2021 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 57,7 տոկոս, նախորդ տարվա 55,7 տոկոսի դիմաց։ Ընդ որում, պետք է փաստել, որ 3830-ով ավելի հանցագործություն, քան նախորդ տարի»,- ասաց Դավթյանը։

Նմանատիպ նյութեր