Հայտնի ռեփեր 50 Cent-ն անդրադարձել է հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք իր համերգին
Հայտնի ռեփեր 50 Cent-ը ֆեյսբուքի պաշտոնական էջում անդրադարձել է հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք իր համերգին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա գրել է.
«Երևան,Հայաստան․․․ Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա «ՀԱՅԱ» փառատոնը: Մենք լավ ժամանակ ենք անցկացնելու: Բաց մի թողեք: Ձեռք բերեք տոմսերը հիմա»,- գրել է ռեփերը:
Նշենք, որ տոմսերի արժեքը 30 հազարից 300 հազար դրամ է: