3143 դիտում
16:01 06-05-2022
«Սա մեր վերջին հնարավորությունն է». երիտասարդները՝ խարույկի շուրջ քննարկումների ակտիվ մասնակից. ՏԵՍԱՆՅՒԹ. 5165 շարժում
Ֆրանսիայի հրապարակում Համախմբման վրանի մոտ ամեն օր խարույկի շուրջ անցկացվում են հանրային քննարկումներ, որտեղ խոսվում է Հայաստանի ու Արցախի ներկա վիճակի և շատ այլ կարևոր հարցերի շուրջ: Քննարկումներին շատ ակտիվ մասնակցում են հատկապես երիտասարդները:
ԵՊՀ երկրորդ կուրսի ուսանող, «5165» շարժման համակիր Գուրգեն Դանիելյանը նշում է, որ որպես երիտասարդ և ապագա միջազգայնագետ իր համար ավելի շատ գաղափարական խնդիր կա։
«Այս պահին այն բանակցային գործընթացը, որին մեր ներկայիս կառավարությունը առերեսվում է չի բխում մեր շահերից, մեղմ ասած: Խնդիրն այս պահին գլխավորես Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելն է: Երիտասարդներին կոչ եմ անում գիտակցել, որ այստեղ Արցախի լինելիության հարցն է լուծվում։ Որպեսզի հետագայում հնարավորություն ընձեռնվի ապագա մասնագետներին զբաղվել այդ հարցով, ներկայումս պետք է կանխվի այն գործընթացները, որոնցով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում: Ինձ հատկապես երեկոյան քննարկումների ձևաչափն է դուր գալիս, քանի որ մենք շփվում ենք տարբեր մասնագետների հետ, ովքեր չեն ծավալում դատարկ խոսակցություններ, այլ մասնագիտական խորհրդատվություն են իրականացնում: Այստեղ կարելի հասկանալ բոլորի մտածելակերպն ու կայացնել որոշում»,-նշեց Գուրգենը։
Քանդակագործ Հրանտ Քալանթարյանը ևս ամեն օր միանում է քննարկումներին, իր խոսքով՝ Ֆրանսիայի հրապարակ գալու նպատակն այն է, որ ժողովրդի համախմբումը շատ ավելի մեծ շրջանակ վերցնի։
«Ես անձնային շահի համար չեմ այստեղ, այլ Հայաստանի ու հայի։ Ես «5165» շարժման համակիր եմ, այստեղ հնչող գաղափարախոսությունը կիսում եմ, համամիտ եմ, որ այն քաղաքական իրավիճակը, որը հիմա կա Հայաստանում պետք է փոփոխման ենթարկել, դրա վերջնավախճանը պետք է հայ ազգի միավորման հիման վրա լինի: Այստեղ ներկա լինելով` ես իմ լուման եմ ներդնում, իմ անհատական բողոքն եմ հայտնում»,-ասաց Հրանտը։
Մասնագիտությամբ կառավարիչ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող Ֆերդինանտ Ղազարյանը նախ շեշտեց՝ Հայաստանի պատմության ամենածանր ժամանակներից է։
«Իմ կարծիքով՝ ամեն մի արժանապատիվ երիտասարդ ու մարդ, ով իրեն համարում է ՀՀ քաղաքացի, պետք է միանա այս շարժմանը և դա անի անկախ իր քաղաքական հայացքներից, տարիքից, գործունեությունից։ Եթե նա չի ուզում տեսնել Արցախը, նաև շուտով Սյունիքը, Գեղարքունիքից եւ Վայոց Ձորից հատվածներ Ադրբեջանի կազմում, ապա պետք է միանա։ Ժամանակը սուղ է, քանի որ արդեն իսկ կան որոշակի պայմանավորվածություններ, սա մեր վերջին հնարավորությունն է»,-նշեց նա։ https://youtu.be/y76c4exebGQ
https://we.tl/t-wvF9ofnmhX
https://we.tl/t-jHjGsogpKM
https://we.tl/t-dyyIYVFFwM

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
940 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
868 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին