211652_close_icon
views-count1591 դիտում article-date 14:25 07-05-2022

Մակրոնը պաշտոնապես ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին պաշտոնապես 5 տարով ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Ելիսեյան պալատում:

Արարողության ընթացքում Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը հնչեցրել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմելով Մակրոնին՝ հայտարարել. «Հայտարարում եմ Ձեզ Հանրապետության ընտրված նախագահ»:

Դրանից հետո Մակրոնը հայտարարվել է Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ մագիստր:

Նմանատիպ նյութեր