211652_close_icon
views-count1426 դիտում article-date 14:40 06-11-2015

Լուկաշենկոն 5-րդ անգամ ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը

Հոկտեմբերի 11-ի նախագահական ընտրություններում հաղթանակած և Բելառուսը ավելի քան 20 տարի ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր 5-րդ անգամ պաշտոնապես ստանձնեց Բելառուսի նախագահի պարտականությունները, հաղորդում է BCC-ն: Երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվել է բելառուսական բոլոր հեռուստաալիքներով: Այն անցկացվել է Անկախության պալատում, որտեղ այս տարվա փետրվարին Դոնբասի հակամարտությունը քննարկելու համար հավաքվել էին Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարները:

Նմանատիպ նյութեր