33063 դիտում
11:31 09-05-2022
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն, վերջինս կողաշրջված հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 38-ամյա Կ. Բուռնազյանի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Գ. Թովմասյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեշ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվ են գործել նաև Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Opel-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 48-ամյա Ա. Թովմասյանին և 28-ամյա Բ. Թովմասյանին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նխապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտորի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համանյքային ոստիկանոթյան բաժանմունքի տեսուչ Ասատրյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16925 դիտում
21:42 19-01-2025
Սևանի սառնամանիքն անգամ չի խանգարում. վայրի բադերը շարունակում են լողալ լճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
25784 դիտում
18:47 19-01-2025
Ավտովթար՝ Երևանում. անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ