211652_close_icon
views-count38548 դիտում article-date 20:28 10-05-2022

Պարզվել է երեկ Չարենցավանի նախկին ոստիկանապետի մասնակցությամբ վթարի Toyota Ipsum-ի վարորդի և վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 9-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով  Lexus-ի և Toyota Ipsum-ի վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Toyota-ն վարել է Երևանի բնակիչ, 46-ամյա Տիգրան Փառլակյանը, իսկ Lexus-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 53-ամյա Հայկ Մանուկյանը:

Վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 50-ամյա Անահիտ Խաչատրյանը տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած Չարենցավանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հ. Մանուկյանը ոստիկանության Չարենցավանի բաժնի նախկին պետ է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 9-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածի 1-ին կմ-ում բախվել էին Lexus և  Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Lexus-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ է գործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև Չարենցավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ 

Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր