211652_close_icon
views-count16993 դիտում article-date 13:17 16-07-2021

Պարզվել է երեկ Երևանի Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում վթարի ենթարկված Mercedes-ների, Mitsubishi-ի վարորդների և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ հուլիսի 15-ին Երևան քաղաքի Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes մակնիշի 35 PF 103 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 52-ամյա Արսեն Պողոսյանը, Mitsubishi-ն վարել է Երևանի բնակիչ 64-ամյա Վաչագան Գալստյանը, իսկ Mercedes մակնիշի 36 RD 593-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Պերճ Միրզոյանը

Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Պ․ Միրզոյանի ուղևոր 20-ամյա Գոռ Ղազարյանը։

Ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 2 Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝  մի տղա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր