1027 դիտում
11:27 13-05-2022
Արցախի պետնախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը ողջունել է ուսանողական գիտաժողովը
Արցախի Հանրապետության պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը մայիսի 12-ին ողջույնի խոսքով է հանդես եկել ԱրՊՀ 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովին:
Երկօրյա գիտաժողովին մասնակցում են ուսանողներ և դասախոսներ ԱՀ ևՀՀ տարբեր համալսարաններից:
Խոնարհման ու գնահատականի խոսք հնչեցնելով 44-օրյա պատերազմում մարտիրոսված 26 ուսանող-ազատամարտիկների հիշատակին՝ պետական նախարարը միջոցառումը որակել է համահայկական նշանակության՝ Արցախին բարոյական աջակցության ցուցաբերման առումով, ինչը լրացուցիչ պարտավորություն է սահմանում յուրաքանչյուրի համար սովորելու, աշխատելու և գիտական գործունեություն ծավալելու ուղղությամբ:
,Այն բոլոր արժեքներն ու սկզբունքները, որոնց համար իրենց կյանքն են զոհել մեր տղաները, այդ նույն արժեքների ու սկզբունքների համար մենք պետք է ապրենք ու գործենք: Մենք պետք է գիտակցենք, որ մեր իրավիճակը բավականին դժվար է, բայց փակուղային չէ լուծումներ գտնելու առումով: Եվ եթե ունենանք պատշաճ որակներ, արժեհամակարգ ու սկզբունքներ, համոզված եմ, որ կարդարացնենք մեր նահատակների երազանքներն ու սպասումները: Այս առումով բոլորս երիտասարդ սերնդի կողքին ենք, որպեսզի ճիշտ ճանապարհ ընտրեք ու վստահ ընթացք ունենաքե,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
Աշխատակարգի համաձայն՝ գիտաժողովը ընթացել է մասնախմբերում: Երեկոյան պետական նախարարը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել զոհված ուսանողների հիշատակին կազմակերպված հուշ-երեկոյին:

Նմանատիպ նյութեր
1193 դիտում
22:00 21-09-2022
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է ԱրՊՀ առաջին կուրսեցիների երդման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1671 դիտում
23:30 01-06-2021
Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետնախարար
Այս բաժնից
646 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
661 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ