211652_close_icon
views-count719 դիտում article-date 15:52 22-05-2022

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով:

Պետական նախարարը ողջունել է ֆորումի անցկացման գաղափարը, որը ներառական միջավայր է ապահովում բազմաթիվ սրտացավ ու պրոֆեսիոնալ հայերի իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել Արցախի առջև ծառացած ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

«Արցախը բացառիկ նշանակություն ունի հայության համար անցյալում, ներկայում և ապագայում, և Արցախի ապագայի երաշխավորման համար ժողովրդագրությունը կարևոր ուղղություններից է:

Ուստի, ողջունելի է այս ֆորումի նախաձեռնությունը, որը լրջորեն կաջակցի ժողովրդագրության ռազմավարության մշակման ու իրագործման ուղղությամբ կատարվող պետական ջանքերին»,- նշել է պետական նախարարը: Ֆորումի շրջանակներում պետական նախարարն առանձին հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նախաձեռնության մի խումբ անդամների հետ, ներկայացրել արծարծվող հարցերի շուրջ իր մոտեցումները:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր