1517 դիտում
11:43 13-05-2022
Մի քանի փաստաբան գործընկերներ որոշել ենք դիմել դատարան՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը ՀՀ տարածքում դադարեցնելու պահանջով․ Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի փողերով ստեղծված Բաց հասարակության հիմնադրամները՝ Սորոսի հիմնադրամը, ամբողջ աշխարհում ցանում է պառակտման, քայքայման սերմեր, հասարակությունը բաժանում է փոքրամասնությունների և անհանդուրժողականություն է սերմանում իր իսկ կողմից բաժանված հանրային խմբերի միջև:
Մեր՝ հայաստանյան օրինակը, հստակ ցույց է տալիս, որ իրականում այդ հիմնադրամը և դրա շահառուները՝ սորոսականները, շատ հեռու են քաղաքացիական հասարակություն կառուցելու իրական նպատակից:
Այդ հիմնադրամի իրական նպատակը դա կոնկրետ պետության փաստացի ոչնչացումն է՝ իր հեռահար և հաշվարկելի քաղաքական նպատակներով: Շատերդ կհիշեք, թե ինչպես էին մինչև «հեղափոխությունը» աղմուկ բարձրացնում ցանկացած հարցի շուրջ սորոսական «իրավապաշտպանները», ինչպիսի աղմուկ էին նրանք բարձրացնում իրենց կողմից ստեղծված կամ վերահսկվող մամուլում, օրինակ՝ մարդու իրավունքի իրական կամ ենթադրյալ ամենափոքր խախտման մասին:
Թվում էր, թե այդ մարդիկ իրոք հավատում են այն գաղափարներին, որոնք հնչեցնում էին ամեն պատեհ կամ անպատեհ պահին: Իհարկե, վերլուծական մտածողություն ունեցող մարդիկ այն ժամանակ էլ էին նկատում, որ նրանց հռչակված գաղափարները ընդամենը քող են, իսկ դա նշանակում էր, որ իրական նպատակը լրիվ այլ է: Գրեթե ոչ ոք, սակայն, չէր հավատում, որ այդ մարդիկ կարող են մի օր փաստացի գալ իշխանության կամ գործող իշխանությանը դարձնել իրենց խամաճիկը:
Այսօր, երբ զանգվածաբար խախտվում են ընդդիմադիրների իրավունքները, երբ գրեթե ոչնչացվել է դատական համակարգը, զրոյացվել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, երբ պետական մարմինները անհաղորդ են մարդկանց նկատմամբ իրագործվող կամայականություններին, այդ բոլոր սորոսականները կամ լուռ են, կամ ուղղակիորեն աջակցում են օրինախախտներին՝ ամենատարբեր եղանակներով:
Սորոսականների կողմից կազմակերպված կամ իրագործած Հայոց բանակի դեմ քարոզի, կեղծ խաղաղասիրության անվան տակ թշնամու հետ ակտիվ համագործակցության ծրագրերի արդյունքում է նաև, որ այսօր մենք ունենք պարտված Հայաստան, քայքայված պետականություն, կորցրել ենք Արցախը և ամենաթանկը՝ 5000 հայորդու կյանք:
Այս օրերին Սորոսի վարձկանները պատվիրված ելույթներ են ունենում Արցախը թշնամուն հանձնելու քարոզով: Հայաստանը այս վիճակից հանելու համար, որպես առաջին քայլ պետք է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Սորոսի հիմնադրամի գործունեությունը արգելելու և այդ հիմնադրամը Հայաստանում լուծարելու համար: Կրկնում եմ՝ հիմնադրամը անհրաժեշտ է լուծարել օրենքի տառի խիստ պահպանմամբ:
Ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մի քրեական գործ, որի շրջանակներում Սորոսի հիմնադրամի մի շահառուի մեղադրանք է առաջադրվել եզդիների և հայերի միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու համար: Կատարող անձը կոռումպացված օլիգարխ Սորոսից ստացել է բավական կլորիկ գումար:
Սորոսի հիմնադրամը խուճապահար լծվել է մեղադրյալի աթոռին հայտնված իրենց գործընկերոջ պաշտպանությանը և դա ամենևին զարմանալի չէ, որովհետև նորմալ երկրում նման քրեական հետապնդումը օրինական հիմք կարող է հանդիսանալ Սորոսի հիմնադրամի գործունեությունը ճանաչել ապօրինի և հանրության համար վտանգավոր և որպես արդյունք արգելել այդ հիմնադրամի գործունեությունը:
Ճիշտ է, դեռևս չի կայացվել և օրինական ուժի մեջ չի մտել մեղադրական դատավճիռը և գործում է անմեղության կանխավարկածը, բայց հաշվի առնելով երկրում ստեղծված օրհասական վիճակը, օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության անհապաղ դադարեցման հրամայականը, ես և իմ մի քանի փաստաբան գործընկերները որոշել ենք դիմել դատարան՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնելու պահանջով:
Ստորև ներկայացնում եմ Հայաստանում Սորոսի հիմնադրամի լուծարման օրենսդրական հիմքը՝ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի համաձայն՝ Հիմնադրամը կարող է լուծարվել դատարանի կողմից, եթե, մասնավորապես, դրա գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները. լուծարման մասին դիմումը դատարան կարող է ներկայացնել յուրաքանչյուր շահագրգիռ անձ:
Մենք գտնում ենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պահանջել լուծարել այն հիմնադրամը, եթե նրա և նրա շահառուների գործունեությունը խախտում է ՀՀ գործող օրենքները: Շնորհակալություն, ի գործ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
766 դիտում
23:28 07-08-2023
Դիմել ենք Կառավարությանը Արցախի հարցով Արդարադատության միջազգային դատարան դիմելու պահանջով․ Արա Զոհրաբյան
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին