211652_close_icon
views-count917 դիտում article-date 16:42 17-05-2022

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնին ԱՄՆ դեսպանատունը 5 վիրտուալ իրականության սարք է նվիրել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակը Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնին նվիրաբերել է վիրտուալ իրականության 5 սարքավորում։

Այս մասին հայտարարությունը տեղադրված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջում:

«Սա նորարական տեխնոլոգիա է, որը մշակվել է հայաստանյան «10X Immersive, Inc.»  ստարտափի կողմից։ Մանկաբուժական օգնության, պատվաստումների, վարակազերծման, ցավազրկման, արյան տրանսֆուզիայի, արյան անալիզների ընթացքում սրանց կիրառումն  արձանագրել է ցավի նվազեցում։ Փորձերը ցույց են տվել, որ այս միջոցը 374 տոկոսով ավելի արդյունավետ է, քան բժշկական միջամտությունների ժամանակ երեխաներին շեղելու և զվարճացնելու ավանդական միջոցները»,- ասվում է հայտարարության մեջ։

Տվյալ նվիրատվությունը իրականացվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրի կողմից տրամադրված միջոցների շնորհիվ։

Նմանատիպ նյութեր