211652_close_icon
views-count2190 դիտում article-date 21:18 07-02-2020

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը 1 տարեկան է

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը ստեղծվել է 2019թ-ի փետրվարին՝ ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական արյունաբանական և ուռուցքաբանական ծառայությունների միացման արդյունքում: Կենտրոնում գործում է երկու՝ մանկական արյունաբանական և մանկական ուռուցքաբանության բաժանմունք: Բաժանմունքները բաղկացած են շուրջօրյա ստացիոնար, ցերեկային ստացիոնար և մանկական դիսպանսեր ծառայություններից: Գործում է նաև մանկական հոգեբանական-սոցիալական ծառայություն: Կենտրոնը բազա է հանդիսանում ԵՊԲՀ ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնների համար: Կենտրոնում բուժումը իրականացվում է միջազգային ստանդարտներով՝ եվրոպական և ամերիկյան բուժական սխեմաներով: Կենտրոնը համագործակցում է աշխարհի լավագույն կենտրոնների հետ, ինչպիսիք են՝  Սուրբ Աննայի մանկական հիվանդանոցը, Վիեննա, Ավստրիա  Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց, Մեմֆիս, ԱՄՆ    Դ.Ռոգաչևի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոն, Մոսկվա, ՌԴ  Համբուրգ-Էպպենդորֆ համալսարանական բժշկական կենտրոն, Գերմանիա  Լիբանանի մանկական քաղցկեղի կենտրոն, Բեյրութ, Լիբանան  Չինաստանի բժշկական համալսարանի հիվանդանոց, Թայչունգ, Թայվան  Թեքսասի համալսարանի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոն, Հյուստոն, ԱՄՆ  Շարիտե համալսարանական հիվանդանոց, Բեռլին, Գերմանիա  Դյուսելդորֆի համալսարանական հիվանդանոց, Դյուսելդորֆ, Գերմանիա 2019թ ապրիլին Կենտրոնը՝ առաջինն աշխարհում, միացել է աշխարհահռչակ St. Jude մանկական հետազոտական հիվանդանոցի գլոբալ ալյանսին, որին մոտ ժամանակներս միանալու են 50-ից ավել երկրների մանկական քաղցկեղի կենտրոններ: Կենտրոնի բուժանձնակազմը պարբերաբար վերապատրաստումներ է անցնում վերոհիշյալ և այլ հայտնի կլինիկաներում: Այս համագործակցությունների արդյունքում այսօր մեր մասնագետները, անհրաժեշտության դեպքում, կարողանում են համատեղ մասնագիտական քննարկումներ կազմակերպել նշյալ կենտրոնների հետ: Մեր մասնագետները հանդիսանում են տարբեր միջազգային մասնագիտական միությունների և ասոցիացիաների ակտիվ անդամներ: Կենտրոնում նաև կատարվում են գիտական աշխատանքներ, որոնք տպագրվում են ինչպես տեղական, այպես էլ միջազգային հայտնի գիտական ամսագրերում: Վերջին տասնամյակներին մեր մասնագետների կատարած աշխատանքի արդյունքում այսօր ունենք մոտ 1000-ից ավել մանկական քաղցկեղից առողջացած երեխաներ, որոնք վերադարձել են իրենց ակտիվ կենսակերպին, սովորում են, աշխատում և ունեն առողջ սերունդ:

Նմանատիպ նյութեր