1873 դիտում
10:47 19-05-2022
Օրենք՝ նյարդերից թույլ ՔՊ-ականների համար․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Միանգամից ասեմ, որ լրագրողական այն ոճը, երբ երիտասարդ գործընկերներս, ելնելով իրենց լրատվամիջոցների քաղաքական դիրքորոշումից, «թռնում են քաղաքական գործիչների դեմքին»՝ ձգտելով այդ մարդկանց «փչացնել», ամենեւին իմ սրտով չէ: Ինձ թվում է, որ դա ոչ թե լրագրության, այլ քաղաքական քարոզչության խնդիրն է:
Եկեք խոստովանենք, որ լրատվամիջոցների զգալի մասն այսօր հենց քարոզչությամբ էլ զբաղվում է, ընդ որում երկու կողմերի՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության լրագրողներից շատերը դա անում են միեւնույն ագրեսիվությամբ՝ իրենց «հարցերը» ձեւակերպելով որպես ամբաստանություն, իրենց նյութերով փորձելով ոչ թե տեղեկություն հաղորդել կամ իրավիճակ վերլուծել, այլ՝ միայն խարազանել, մեղադրել, ցավ պատճառել: Պարզ է, որ այդպիսին է ոչ միայն նրանց խմբագրությունների, այլեւ ընթերցողների, օգտատերերի պահանջարկը: Չէի ասի, որ դա զուտ հայկական երեւույթ է՝ ամբողջ աշխարհում է այդպես: Ոչ ոք չի կարող ասել, որ, օրինակ, CNN-ը Թրամփի իշխանության օրոք չէր զբաղվում քարոզչությամբ: Իմ պատկերացմամբ՝ չի կարող լրատվամիջոցը շաբաթական հաղորդաշար ունենալ, ասենք՝ «Նախագահ Թրամփի հերթական ստերը» վերտառությամբ:
Բայց դա իմ անձնական մոտեցումն է, որը պայմանավորված է իմ բնավորությամբ, ճաշակով, աշխարհընկալմամբ: Գործընկերներս կարող են կառուցել իրենց գործունեությունն այնպես, ինչպես իրենք են ցանկանում՝ չեմ ցանկանում ոչ մեկին պարտադրել իմ կարծիքը: Ես, որպես մասնավոր անձ, իրավունք ունեմ իմ տեսակետն արտահայտելու՝ դա «օրենսդրական հետեւանքներ» չի ունենա: Իսկ ահա իշխանավորներն իրավունք չունեն իրենց լծակներն օգտագործելու՝ լրագրողական էթիկայի մասին իրենց, զուտ սուբյեկտիվ, պատկերացումներին օրենքի տեսք տալու նպատակով: Այդ պատկերացումները ոչ միայն սուբյեկտիվ են, այլեւ՝ միակողմանի. դրանք տարածվելու են միայն ընդդիմադիր լրագրողների վրա եւ շրջանցելու են յուրայիններին, որոնք, կրկնեմ, նույնքան ագրեսիվ են, որքան ընդդիմադիրները:
Խոսքը պետական հիմնարկներին՝ լրագրողին հավատարմագրումից զրկելու իրավունք տալու մասին է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խոսքը կոնկրետ մեկ հիմնարկի՝ ԱԺ-ի մասին է, որի միջանցքներում նյարդերից թույլ ՔՊ-ականները չեն ցանկանում պատասխանել ընդդիմադիր լրագրողների հարցերին, չեն ուզում իրենց այդպիսի նեղության տալ: Այդ օրենքով ՔՊ-ականներն ազատվելու են գլխացավանքից՝ չնայած հենց իրենք են հաճախ իրենց խուլիգանի նման պահում: Եվ իշխանամետ լրագրողներն էլ կշարունակեն ճիշտ նույն ոճով հարցեր տալ ընդդիմադիր պատգամավորներին: Պատժվելու են միայն ՔՊ-ի համար անցանկալի լրագրողները:
Կարծում եմ, իշխանավորները, չինովնիկները չպիտի իրավունք ունենան՝ հավատարմագրումից զրկելու լրագրողին, անկախ այն բանից, թե ինչպես է նա իրեն պահում: Իդեալական կլինի, եթե նման խնդիրները մնան ոչ թե իշխանության հայեցողությանը, այլ լուծվեն լրագրողների ներքին շրջանակում: Մասնավորապես, անպատշաճ վարք դրսեւորած լրագրողին հավատարմագրումից զրկելու հարցը լուծեն այդ ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունները: Ցավոք, Հայաստանում չկա այնպիսի հ/կ, որը հեղինակավոր լինի լրատվամիջոցների մեծամասնության համար: Ես, օրինակ, վստահում եմ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին. եթե այդ կառույցն առաջարկի փոխել որեւէ պետական հաստատությունում հավատարմագրված «Առավոտի» լրագրողին, ես այդ առաջարկը հիմնավոր կհամարեմ: Չնայած բացառում եմ, որ մեր լրագրողն այդպիսի առիթ տա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
11903 դիտում
10:10 14-04-2020
Նախարարը սրտաճաք է անում նյարդերից թույլ մարդկանց․ «Իրատես»
1069 դիտում
16:32 21-05-2024
ՔՊ-ականների հոսք է սկսվելու, դեմը չենք կարողանալու առնել. Դանիելյանը ՔՊ–ականների՝ շարժմանը միանալու մասին
1113 դիտում
15:57 10-01-2023
Բելառուսում 6 ամսից ուժի մեջ կմտնի օրենք, որը թույլ կտա քաղաքացիությունից զրկել ծայրահեղականներին
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»