211652_close_icon
views-count1199 դիտում article-date 14:07 19-05-2022

ՀՀ-ում գործում է 61921 նոր սերնդի ՀԴՄ, 12546 սարք ունի անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն

Կառավարության ասյօրվա նիստում բանկային քարտերով անկանխիկ եղանակով գնումներ և վճարումներ կատարող կենսաթոշակառուներին և նպաստառուներին  10 տոկոսի չափով հետվճար տալու նախագծի քննարկման ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում է նոր սերնդի ՀԴՄ սարքերի բախշման գործընթացը և արդյոք ՀՀ-ում գործող բոլոր տնտեսվարողներն են նոր ՀԴՄ-ներ կիրառում։ 

«Մենք ամեն ինչ արել ենք՝ խախտողներին չտուգանելու համար, ովքեր դեռ հին սերնդի ՀԴՄ սարքեր են օգտագործում, սակայն արդեն ստիպված ենք դա անել»,- ասաց Պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա պարզաբանեց, որ Հայաստանում հին սերնդի 514 ՀԴՄ սարք կա։ «Դա օրենքի խախտում է»,- հավելեց Բադասյանը։

Պետական ​​եկամուտների կոմիտեի ղեկավարն ասաց, որ Հայաստանում գործում է 61921 նոր սերնդի ՀԴՄ, 12546 սարք ունի անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն, իսկ մնացած 49375 ՀԴՄ սարքի դեպքում անկանխիկ վճարումների ընդունման գործառույթը դեռ ակտիվացված չէ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ եթե ամենուր հնարավոր լինի ապահովել անկանխիկ վճարման հնարավորությունը, ապա դա «դարակազմիկ նշանակություն» կունենա եւ դրական կազդի շատ ոլորտների վրա, այդ թվում քարտերով անկանխիկ եղանակով գնումներ և վճարումներ կատարող կենսաթոշակառուներին և նպաստառուներին  10 տոկոսի չափով հետվճար տալու ծրագրի արդյունավետության վրա։

Նմանատիպ նյութեր