3208 դիտում
18:46 19-05-2022
Դամասկոսում Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը 2021 թվականի դեկտեմբերից մինչև օրս մաքրել է շուրջ 551,600 քմ տարածք
Մայիսի 15-ին Սիրիայում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի առաքելությունները համակարգող Արկադի Տոնոյանը Դամասկոսում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական տիկին Ջոյս Մսույայի և Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, պարոն Իմրան Ռիզայի հետ։
Հանդիպման ընթացքում պարոն Արկադի Տոնոյանը իր խորին շնորհակալությունն է հայտնել Միավորված Ազգերի կազմակերպության հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին իրենց կատարած աշխատանքի և իրավիճակի վերլուծության համար, ինչպես նաև Սիրիայում հումանիտար գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին, որոնց կատարած աշխատանքի արդյունքում հնարավորություն է ընձեռնվել Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ին, իրականացնելու իր գործունեությունը Սիրիայում հումանիտար ականազերծման բնագավառում։
- Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայթուցիկ զինամթերքի առկայությունը հումանիտար օգնության աջակցության կարիք ունեցողներին ապահով հասացնելու համար հիմնական արգելքն է:
Պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն ամենահաճախը գրանցվում է գյուղատնտեսական հողատարածքներում, ճանապարհներին և սեփական հողատարածքներում, որոնց հաջորդում են դպրոցները, հանրային այլ սեփականությունները, արդյունաբերական ենթակառուցվածքները և հիվանդանոցների հարակից տարածքները։
ՄԱԿ-ի ականազերծման ծառայության զինամթերքի հայտնաբերման և տեղանքի գնահատման խումբն օգտագործել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ֆինանսավորումը՝ կառավարության կողմից վերահսկվող տարածքներում Դամասկոս նահանգի արվարձաներում՝ Դարայայի շրջաններում հումանիտար հակաականային գործողություններին աջակցելու համար:
ՄԱԿ-ի ականազերծման ծառայության խմբերը մարտական գործողությունների տարածքում տեղորոշել են վտանգավոր տեղանքներ, որտեղ այժմ «ՀԱՓԿ»-ն իրականացնում է մաքրման աշխատանքներ՝ հետագայում տարածքները տեղացիների կողմից արդյունավետ օգտագործելու նպատակով:
Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը 2021 թվականի դեկտեմբերից մինչև օրս մաքրել է շուրջ 551,600 քմ տարածք, որտեղ հայտնաբերվել էր 165 չպայթած զինամթերք, որից 107-ը ոչնչացվել է։
Մաքրումը միակ միջոցն է պայթուցիկ զինամթերքի սպառնալիքը մշտապես նվազեցնելու համար։ Միառժամանակ ոչ տեխնիկական հետազոտությունները և մաքրումը պետք է առաջնահերթություն ստանան, որպեսզի հեշտացնեն, պահպանեն և ընդլայնեն գործողությունների քանակը,- նշել է Արկադի Տոնոյանը։
Հանդիպման ընթացքում բոլոր ներկաները բարձր են գնահատել Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի իրականացրած աշխատանքները:
«Հումանիտար ականազերծման և
փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ