211652_close_icon
views-count1204 դիտում article-date 07:44 09-04-2024

Միհրան Պողոսյանի կուսակցության քաղաքական «մկրտությունը»՝ «Նիկոլ դավաճան» ու այլ վանկարկումներով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի ստեղծած «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը փաստացի երեկ քաղաքական «մկրտություն» ստացավ: Ինչպես երևում է, Պողոսյանը որոշել է սկսել փողոցային պայքարով:
Նրա կուսակցության անդամները իրազեկման երթ էին կազմակերպել Մատենադարանի մոտից:

Նրանք իրենց քայլերն իրականացնում էին «Ոսկեպարը Հայաստան է», «Կութը Հայաստան է», «Կիրանցը Հայաստան է», «Բաղանիսը Հայաստան է», «Տիգրանաշենը Հայաստան է», «Տեղը Հայաստան է» պաստառներով ու «Նիկոլ դավաճան», «Մեզ ծնկի իջած ղեկավար պետք չէ» վանկարկումներով:

Կուսակցության անդամները նշեցին, որ երթի նպատակն է «ժողովրդին թմբիրից հանելը», «ազգաբնակչությանը իրազեկելը, որ Բաղանիսը, Ոսկեպարը, Կութը, Կիրանցը, Տիգրանաշենը ՀՀ անբաժանելի մասն են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր