211652_close_icon
views-count1208 դիտում article-date 12:15 23-05-2022

«Ձվով խփեցին, գլխիս կպավ ու ընկավ մեքենայի մեջ». քաղաքացին շենքից հարվածել է դիմադրության ավտոերթի մասնակցին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դիմադրություն» շարժումը անհնազանդության երթեր է իրականացնում Երևանի փողոցներում։ Այնթափից Երեւան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են ավտոերթը եւ վարչական իրավախախտման ակտ գրել մեքենաներից մեկի վարորդի նկատմամբ՝ նշելով, որ տվյալ մեքենան տեխզննում չի անցել, հայտնում է News.am-ը։

«Մարդասպանի վրա բան գրեք, ոչ թե մեզ վրա: Մարդն իր համար ավտոերթ է կազմակերպում, բռնում եք: Դուք պրովոկատորներ եք, ամեն ինչ համար պատասխան եք տալու: Բան չմնաց, 10-15 օրից: հանուն հայ ազգի, հանուն պետականության մինչեւ վերջ գնալու ենք»,-բորբոքված ասաց ավտոերթի մասնակիցներից մեկը:


Ոստիկաններից մեկը լրագրողներին ասաց, որ իրենք երթը չեն կանգնեցրել, կոնկրետ ավտոմեքենան են կանգնեցրել, խախտման հետ կապված արձանագրությունը կկազմվի:

Ավտոերթի մեկ այլ մասնակից էլ հայտարարեց, որ ավտոերթի ժամանակ քաղաքացիներից մեկը շենքից ձվով հարվածել է իրեն:

«Սկզբից գլխիս է կպել, հետո կպել է մեքենայիս, ամբողջ մեքենան կեղտոտվել է»,- ասաց նա։

Ոստիկանը հորդորեց, որ եթե նյութական վնաս է կրել քաղաքացին, կարող է այդ հարցով դիմում ներկայացնել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր