1132 դիտում
09:25 24-05-2022
Ինչպե՞ս է անցել զոհվածների հարազատների և ՔԿ նախագահի հանդիպումը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատներն օրերս հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Հանդիպման օրակարգում այն հարցն է եղել, թե ինչո՞ւ քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ այդ հարցում առկա է դատախազի ցուցումը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մոտ չորս ժամ տևած հանդիպումը զոհվածների ծնողներին ու հարազատներին չի բավարարել, նրանք իրենց հարցերի պատասխաններն այդպես էլ չեն ստացել: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ հանդիպման ժամանակ կրքերը նույնիսկ թեժացել են, Քյարամյանի պահվածքը նյարդայնացրել է ներկաներին: Ասում են՝ ՔԿ ղեկավարի և հարազատներից մեկի միջև նույնիսկ տեղի է ունեցել քաշքշուկ: Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանին։ Համապատասխան ճշտումներ անելուց հետո Թադևոսյանը հետ զանգահարեց և ասաց. «Որևէ քաշքշոց չի եղել»։
Մեր ճշգրտող հարցին, թե փաստորեն ծնողների և պարոն Քյարամյանի հանդիպումը շատ նորմալ է անցե՞լ, որևէ միջադեպ չի եղե՞լ, եղավ հետևյալ արձագանքը. «Դուք ասեք (երևի՝ գրեք-խմբ.) այն, ինչ ես ձեզ ասացի»: 44-օրյա պատերազմում անհետ կորածի հորեղբայր, զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանը հետևյալ կերպ արձագանքեց մեր ունեցած տեղեկությանը. «Օրը կգա, բարին հետը, ամեն ինչ կիմանաք։ Հիմա որևէ մեկնաբանություն այդ հարցի վերաբերյալ չեմ անի։ Մենք խոսում, քննարկում, որոշում ենք, հետագա ընթացքի մասին դուք կիմանաք»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2479 դիտում
10:11 18-03-2021
Ինչպե՞ս վերականգնվեց զենք-զինամթերքի մատակարարումը, և ինչպե՞ս այն հասավ Հայաստան. «Փաստ»
2437 դիտում
10:01 09-09-2020
Վաղուց սպասելի էր, որ Մարտի 1-ի զոհվածների հարազատների նյարդերը կարող էին տեղի տալ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»