1818 դիտում
09:01 27-05-2022
Ովքեր կհրավիրվեն քննիչ հանձնաժողով. հայտնի են անուններ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ովքեր առաջիկայում կհրավիրվեն ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՔՊ-ականների մասնակցությամբ նիստ է անցկացվել։ Ցուցակ են կազմել, թե հունիսի ընթացքում ում են հրավիրելու հանձնաժողով: Այսպիսով, հաջորդ ամիս նախատեսվում է քննիչ հանձնաժողով հրավիրել 6-8 նախկին պաշտոնյայի:
Մասնավորապես, հանձնաժողովի ցուցակում հիմնական տեղը զբաղեցնում են 2016 թվականից հետո ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը եւ պաշտպանության նախկին նախարարները: Թե նրանցից ով կընդունի հրավերը, եւ ով՝ ոչ, դեռ պարզ չէ: Հավելենք, որ Ազգային ժողովում այդ հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 10-ին եւ մինչեւ այժմ միայն աշխատանքային քննարկումներ են ունեցել եւ ոչ թե բովանդակային: Եվ, փաստորեն, ընդամենը երեք ամիս անց են որոշել ցուցակ կազմել ու անցնել գործի:
Դատելով իրավիճակից եւ նախորդ փորձերից՝ այս հանձնաժողովը եւս ստեղծվել է «պտիչկա» դնելու համար, եւ այնպիսի բացահայտումներ, որոնք խոստանում են, բնականաբար, չեն արվելու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2797 դիտում
23:42 28-03-2022
Պատմության մեջ հաճախ ոչ թե հերոսների անուններ են մնում, այլ դավաճանների ու փախածների անուններ
5358 դիտում
08:59 17-09-2019
Յուրի Խաչատուրովը կհրավիրվի ԱԺ՝ Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»