2471 դիտում
22:16 29-05-2022
Սարուխանում բացվեց հայ ժողովրդի արժանավոր զավակ Հայկազ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշատախտակ. Սերգո Երիցյան
Մայիսի 28֊ին, ցերեկը մարդաշատ էր Սարուխան գյուղի մշակույթի տան հարող տարածքը,ուր հանդիսություն էր տեղի ունենում,որի ժամանակ այստեղ գտնվող հուշապատին ավելացվեց ևս մեկ քար` ՀԱՅԿԱԶ ԿԱՐՈՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ(ՔԻՇՈՅԱՆ) գրառումով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանը:
«Հուշատախտակը բացելուց հետո Հայկազ Խաչատրյանի(Քիշոյանի) կյանքի և գործունեության առանձին էջերը ներկայացրին նրա անունը կրող դպրոցի սաները`մասնավորապես նրա ծննդյան թիվը`1919 թվականի դեկտեմբերի 11,մասնակցությունը Մեծ Հայրենականին, և պարտիզանական պայքարը թշնամու թիկունքում,Հաղթական վերադարձը Հայաստան ու մեծ սերը ու ձգտումը գեղանկարչության նկատմամբ, որպես դրա արդյունք ուսումը Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում,որոշ ինքնահաստատումը մասնագիտության մեջ ,բայց և ցավի խորացումը ազգային ինքնության չլուծված խնդիրների հանդեպ.նախ 1965 թվականի ապրիլի 24֊ին Պանթեոնում գտնվող Կոմիտաս վարդապետի արձանի մոտ կազմակերպած յուրօրինակ Հայոց եղեռնին նվիրված ցույցով,իսկ 1966 թվականի ապրիլի 24֊ին ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՑՅԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ստեղծումով,որին պիտի միանային Ստեփան Զատիկյանը,Շահեն Հարությունյանը,Պարույր Հայրիկյանը,Աշոտ Նավասարդյանը,Անդրանիկ Մարգարյանը,Մովսես Գորգիսյանը և ուրիշներ։
Բնականաբար,այլախոհ գործիչը միայն դժվարին ճանապարհներով էր կարողանում միշտ իրենց կուսակցության գաղափարները առաջ տանել `ամենատարբեր գործունեություն ծավալելով հանուն Ազգային Միացյալ կուսակցության ծրագրի`միաժամանակ շարունակելով արվեստագետի իր առաքելությունը,որի արդյունքում այսօր նա սերունդներին է թողել 100֊ից ավելի բարձրարվեստ գեղանկարչական աշխատանքներ,որոնցից չորսը ցուցադրվում էին հանդիսության ժամանակ։
Հանդիսությունը նաև իր բանախոսներ ուներ`Աշոտ Նավասարդյանի դուստր`Անուշը,լրագրող Դավիթ Ալավերդյանը,բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը,Հայկազ Խաչատրյանի մերձավորները։ Նրանք ըստ արժանվույն գնահատեցին Հայկազ Խաչատրյանի գաղափարները,զուգահեռներ անցկացրին մեր ապրած դժվարին ժամանակների հետ,Հայաստանի ապագայի համար օգտակար համարեցին նման այն նպատակներն ու ծրագրերը,որոնք լիովին իրականություն չեն դարձել։
"Իսկ Հայկազ Խաչատրյանի արտահայտած խոհերից ու մտորումներից պետք է քաղել ու գործի դնել մեր ապագան պատկերացնող հնարավոր ուղերձները",֊ ընդգծում էին օրվա բանախոսները։Այնուհետև հանդիսության կազմակերպիչ,Հայկազ Խաչատրյանի մերձավոր բարեկամ Ալեքսեյ Քիշոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին ու աջակիցներին ,ընդգծելով,որ ցավոք,երկիրը դեռ լիովին ճանաչում իր արժանավոր զավակին,իսկ դա նշանակում է,որ դեռ շատ են մեր անելիքները,որպեսզի ներկա և ապագա սերունդները ճանաչեն Հայկազ Կարոյի Խաչատրյանին(Քիշոյանին) և նրա նման հայորդիներին։
Այստեղ հանդիսության ժամանակ հանդիպեցի նաև իմ լավ բարեկամներ,գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանին,գինեգործ Նիկոլայ Վիրաբյանին,գործարարներ Մինաս Զաքարյանին և Գարեգին Գրիգորյանին։Նրանք բոլորն էլ լսել էին մեծ հայրենասերի մասին,բայց այստեղ`նրա հայրենի բնակավայրում,հիացան ու զարմացան այն տեղեկություններով,որոնք իմացան հանդիսության ժամանակ
Իսկ գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանը ասաց,որ այս չորս նկարներով տեսնում է տաղանդավոր գեղանկարչին և գուցե մի օր ցուցահանդեսի տեսքով կարիք կա ներկայացնելու նրա գործերը արվեստասերներին։
Հանդիսության եկած սարուխանցիների խոսքերում իրենց հայրենասեր համագյուղացին էր և Հայաստանի ամենաարժանապատիվ քաղաքացին,որը չտեսավ իր երազած ազատ ու անկախ երկիրը,իր մահկանացու կնքելով 1989 թվականի սեպտեմբերի 27֊ին`իր հավերժական հանգիստը գտնելով Երևանում։
Չնայած այլ է եղել նրա ցանկությունը։Գու՞ցե մի օր էլ դա իրականություն կդառնա կրկին իր մերձավոր Ալեքսեյ Քիշոյանի ջանքերով»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2483 դիտում
20:18 05-03-2021
Հայ-չինական գեղանկարչության գույներն ու երանգները. Մետաքսի հին ու նոր ճանապարհը. Սերգո Երիցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4129 դիտում
23:03 05-06-2022
Հայ ավտոարշավորդներն արդեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում են. Սերգո Երիցյան
Այս բաժնից
550 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
688 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
967 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ