211652_close_icon
views-count5760 դիտում article-date 23:31 29-05-2022

Բռնցքամարտի ԵԱ․ Նարեկ Մանասյանը հրաժարվում է լքել ռինգը. նա բողոքում է մրցավարների որոշման դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնության վեցերորդ օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կիսաեզրափակիչում  մրցեց Իսպանիան ներկայացնող Էնմանուել Պլա Ռեյեսի հետ։ Երեք ռաունդներից հետո հավասար հաշիվ գրանցվեց, ինչից հետո մրցավարները վերաընտրել են մենամարտի հաղթողին․  մրցավարները հաղթանակը տվեցին իսպանացուն:

Նարեկ Մանասյանը հրաժարվեց լքել ռինգը և ժամը 22:14 դրությամբ դեռևս ռինգում է: Նրան են միացել Ուկրաինայի հավաքականի ներկայացուցիչները, որոնք բարձրաձայնում են, որ իրենց մարզիկի պարտությունն Անգլիայի ներկայացուցչի հետ մենամարտում անարդար մրցավարության հետևանք է:

Եվրոպայի առաջնության եզրափակիչում իրենց ուժերը չափելու հնարավորություն են ստացել Հայաստանի հավաքականի անդամներ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63.5 կգ)։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր