211652_close_icon
views-count2185 դիտում article-date 23:16 30-05-2022

«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիաները կշարունակի մայիսի 31-ին

Ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ ձևավորված «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիաները կշարունակի մայիսի 31-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրված աշխատանքային զրույցից հետո ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մայիսի 31-ի անելիքները:

«Մայիսի 31-ին՝ ժամը 11:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, այցելելու ենք տարբեր պետական հաստատություններ՝ ճշգրտելու իրենց դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ, ինչը շատ կարևոր է: Արդեն երեկոյան՝ 19:00-ին, կունենանք հանրահավաք»,-ասաց Իշխան Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ իրենց պայքարը շարունակելու են:

Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումն արդեն մեկ ամիս է Երևանում, հանրապետության տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ, հանրահավաքներ ու երթեր է անցկացնում՝ Արցախի հարցում իշխանության վարած քաղաքականության  դեմ:

Նմանատիպ նյութեր