211652_close_icon
views-count1777 դիտում article-date 09:25 01-06-2022

Խճճվել է և շատ որոշակի հարցերին պատասխանել չի կարողանում․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինչպես միշտ, օպերատիվ տեղեկություններ եմ ստանում Հայաստանի ամենաազդեցիկ և նույնքան հզոր Պահպանողական կուսակցության լեգենդար առաջնորդ (լիազորությունները վիճարկվում են դատական կարգով), արտախորհրդարանական ուժերի ծագող աստղ Հայրապետյան Միքայելի (այսուհետ՝ լեգենդար) վերաբերյալ:

Ուրեմն, պարզվում է, որ շուրջ մեկ ամիս է, ինչ լեգենդարը չի կարողանում Հակակոռուպցիոն կոմիտեին հաշվետվություն ներկայացնել: Այլ կերպ ասած, լեգենդարը խճճվել է և շատ որոշակի հարցերին պատասխանել չի կարողանում: Հաշվետվություն ներկայացնելու համար սահմանված ժամկետն էր՝ 2022թ մայիսի 31-ը: Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով լեգենդարի և  նմանօրինակների՝ կոռուպցիոն հարցերում խճճվածությունը, հաշվետվություն ներկայացնելու ժամկետը երկարացրել է: 

Կրկին օպերատիվ տեղեկությունների համաձայն, լեգենդարը հաշվետվություն ներկայացնելու փոխարեն պատրաստվում է Հակակոռուպցիոն կոմիտեին հիվանդության վերաբերյալ տեղեկանք ներկայացնել: Այդ իսկ պատճառով, վերջինս բոլոր ծանոթներին տեղեկացնում է, որ վատառողջ է: 

Ինչո՞վ կավարտվի լեգենդար պահպանողականի և Հակակոռուպցիոն կոմիտեի իրավական հակամարտությունը: Դրանից պարզ կդառնա, թե ինչպիսին է հայաստանյան կոռուպցիան:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր