211652_close_icon
views-count1446 դիտում article-date 10:49 01-06-2022

Ավելի քան 337 մլն դրամ՝ Հանրապետության Հրապարակի շատրվանների վերանորոգման համար․ Armlur.am

Երևանի Հանրապետության Հրապարակի շատրվանների վերանորոգման համար քաղաքային իշխանոթյունը մտադիր է ծախսել 675 000 եվրո գումար: Ի դեպ, այս գումարի չափը նախնական տվյալներով է և չի բացառվում, որ այն փոփոխվի, այսինքն կամ ավելանա կամ պակասի: Ըստ քաղաքապետարանի՝ Հանրապետության Հրապարակի շատրվանների գունաերաժշտական համակարգը գտնվում է տեխնիկապես վատ վիճակում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն պարբերաբար խափանվում է և չի բացավում, որ դրա շահագործումը յուրաքանչյուր պահի դառնա անհնարին:

Նշենք, որ Հրապարակի շատրվանների գունաերաժշտական համակարգը տեղադրվել է 2011 թվականին Aquatique-show կազմակերպության կողմից: Մեզ հայտնի դարձավ, որ այս ընկերության աշխատանքային խումբը 2020 թվականին նախնական հետազոտություն է անցկացրել և պարզել, որ գունաերաժշտական համակարգի սարքավորումները, պահեստամասերը տեխնիկապես վատ վիճակում են:

Ի դեպ, տեղեկացնենք, որ 675 000 եվրոյից միայն 386 000 եվրոն կծախսվի վնասված մալուխները նորով փոխարինելու, լուսարձակների տեղադրման համար:

Լուսադիոդային տեսապրոյեկտորի համար կհատկացվի 62100 եվրոին համարժեք դրամ, զում-օբյեկտիվի համար՝ 3600 եվրո, լազերային լյումինոֆորի համար՝ 46500 եվրո: Իսկ սարքավորումների բեռնափոխադրման համար՝ 5000 եվրո: Նշենք, որ մաքսային ձևակերպման ժամանակ նախատեսված վճարումները նախնական տվյալներով 160000 եվրո է: Իսկ մասնագետների այցի հետ կապված ծախսերը (ավիատոմս, կացություն, մասնագետների վարձատրություն) 8000 եվրո են:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր