211652_close_icon

Արցախում մարդիկ չունեն անվտանգության զգացողություն. ՀՀ ՄԻՊ․ NEWS.am

views-count1288 դիտում article-date 15:55 02-06-2022
Արցախի կարգավիճակին հասնելու մարտավարության վերաբերյալ որոշումները կայացնում են քաղաքական որոշումներ կայացնող անձինք, ա իրենց խոսույթն է, իսկ ես որպես ՄԻ պաշտպան, ինձ համար ամենակարեւոր սկզբունքը Արցախում բնակվողների բոլոր իրավունքների երաշխավորման իրացման համար անհրաժեշտ բավարար պայմանների առկայությունն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորանը: Գրում է NEWS.am-ը։

«Ամենակարևորն անձանց անվտանգ միջավայրում ապրելու, կյանքի իրավունքի, երեխաների կամ անձանց կրթության իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի, այդ թվում ինքնորոշման իրավունքի համար բավարար պայմաններ ապահովող լուծումների հասնելն է։ Սա է իմ ամենակարևոր մոտեցումը», - ասաց նա:

ՄԻՊ-ը նկատեց, որ այս պահին չեն կարող խոսել Արցախում մարդու իրավունքների պաշտպանված լինելու մասին, որովհետև Արցախում մարդիկ չունեն անվտանգության զգացողություն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր