214205 դիտում
16:02 02-06-2022
Երևանում 26-ամյա պարեկը ոչ աշխատանքային ժամին, հետապնդելով Nissan-ի վարորդին, կանխել է գողության դեպքը․ տուժածն էլ ասում էր․ «Պարեկը Հյուսիս-Հարավում ընենց բռնեց գողին, որ նա չհասցրեց, արևելք-արևմուտք թռնել»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հերթական հանցագործությունն են բացահայտել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 26-ին կեսգիշերին մոտ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արման Շ-ից, ով հայտնել է, որ Հյուսիս-Հարավ մայրուղում նստել է Nissan մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ավտոմեքենայի խափանման պատրվակով խնդրել է իրեն այն հրել, որի ժամանակ վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն չի հաջողվել երիտասարդ տղայի շնորհիվ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ գողության դեպքը Հյուսիս-Հարավ մայրուղում կանխվել է 26-ամյա Նարեկ Մուրադյանի կողմից։
Այդ օրը, ժամը 00։30-ի սահմաններում, Ն․Մուրադյանը տուն գնալիս նկատել է Nissan մակնիշի ավտոմեքենան, որի հետևից քաղաքացին վազում է։ Ն․ Մուրադյանը ճիշտ կողմնորոշվելով, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, հետապնդում է Nissan-ին ու կարողանում է վարորդին բռնել, ապա նրան բերման է ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։
Պարզվում է, որ վարորդը Երևանի բնակիչ 22-ամյա Կարեն Ա․-ն է, ով խոստովանում է, որ փորձել է գողանալ իր ավտոմեքենայում գտնվող Արման Շ-ի պայուսակը, սակայն Ն․ Մուրադյանի հետապնդման շնորհիվ, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ն․ Մուրադյանն աշխատում է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտում որպես պարեկ, կոչումով ոստիկանության լեյտենանտ է։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+