211652_close_icon
views-count877 դիտում article-date 18:12 02-06-2022

Ճապոնիայի միջազգային գործակալության փորձագիտական խմբի կողմից Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել սեմինար

Մայիսի 31-ից հունիսի 2-ն Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Աղետի լուսաբանում` բարձրորակ տեղեկատվության միջոցով կյանքեր փրկելու համար» խորագրով սեմինար, որն իրականացվել է Ճապոնիայի միջազգային գործակալության (ՃՄՀԳ, JICA) փորձագիտական խմբի կողմից:

«Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում անցկացված եռօրյա վերապատրաստման դասընթացին մասնակցել են ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ և լրագրողներ: Ծրագրի նպատակն է՝ աղետների ռիսկի նվազեցման և ճգնաժամային հաղորդակցության վերաբերյալ կարողությունների բարելավումը:

Ծրագրի շրջանակում փորձագետների աջակցությամբ մշակվել է գործողությունների ստանդարտ ընթացակարգը եւ ճգնաժամային լրատվության ուղեցույցը։ Կարևորելով լրագրողների պատրաստվածությունը տեղեկատվության ապահովման և հանրային իրազեկման գործընթացներում ՝ 2019թ.-ից սկսած իրականացվել է 4 վերապատրաստման դասընթաց, որից մեկը ՝ Ճապոնիայում: Վերապատրաստվել է մոտ 2 տասնյակ լրագրող։

Դասընթացի ավարտին ծրագրի մասնակիցները ստացել են վկայականներ:

Նմանատիպ նյութեր