211652_close_icon
views-count7195 դիտում article-date 23:18 02-06-2022

Մահացել է «Դիպված» հաղորդաշարի վարող Զավեն Հարությունյանը

Մահացել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Դիպված» հաղորդաշարի հեղինակ ու վարող Զավեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Զավեն Հարությունյանի որդին` Հրանտ Հարությունյանը։

Զավեն Հարությունյանի հոգեհանգստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 18:00-ին, «Եդեմ» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ հունիսի 4-ին, ժամը 13:00-ին:

Զավեն Հրանտի Հարությունյանը ծնվել է 1952 թ․ սեպտեմբերի 29-ին Երևանում։

1969-1974 թվականներին սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսերենի բաժնում,

1981-1986 թվականներին Մոսկվայի պետական Մորիս Տորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1974-1976 թվականներին աշխատել է Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։

1994-1997 թվականներին եղել է Երևանի Մարզահամերգային համալիրի փոխտնօրենը։

1974-1981 թվականներին Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում ֆրանսերեն է դասավանդել 1-2-րդ կուրսերում, 1986-1993 թվականներին` նույն համալսարանի 3-4-րդ կուրսերի ֆրանսերեն լեզվի դասախոս։

1993-2002 թվականներին Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, 2009 թվականից` Երևանի պետական համալսարանի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ։

Բազմաթիվ հոդվածների, հրապարակումների հեղինակ է։

Նմանատիպ նյութեր