211652_close_icon
views-count3424 դիտում article-date 21:42 03-06-2022

Ոստիկանությունը դիմեց սադրանքների, եղան բախումներ՝ այն, ինչը Նիկոլը վաղուց երազում էր. Իշխան Սաղաթելյան

«Մենք կառավարական ամառանոցի մոտ մեր պահանջը ներկայացնելուց հետո ուզում էինք գնալ Ազգային ժողովի մոտ, այնուհետև Ֆրանսիայի հրապարակ։

Ոստիկանությունը չբացեց փողոցը, դիմեց սադրանքների, արդյունքում եղավ բախումներ՝ այն, ինչը Նիկոլը վաղուց երազում էր»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով, նախօրոք հայտարարել էին, որ որևէ շենքի վրա հարձակում չի լինելու։

«Ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ, իրենց պահում էին սանձարձակ, ծեծում, բռնություն գործադրում։ Կան բերման ենթարկվածներ, տուծաժներ»,- ասաց Սաղաթելյանը։

Նա հայտարարեց, որ շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաք։ Բոլորին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ։

«Կխոսենք այսօրվա, վաղվա անելիքների մասին։

Պինդ մնացեք։ Այս պայքարն անկասելի է, ինչ ուզում են՝ անեն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նմանատիպ նյութեր