211652_close_icon
views-count3784 դիտում article-date 23:04 04-06-2022

Նիկոլը հարյուրավոր ոստիկանների հրամայում է, որ մի քաղաքացու ծեծելով սպանեն. Աննա Մկրտչյան. News.am

Երեկ բախում չի եղել, այլ Նիկոլի ավազակախումբը հարձակվել է Հայաստանի փողոցներում արժանապատիվ քաղաքացիների խաղաղ երթի վրա։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքին իր ելույթում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, հայտնում է News.am-ը:

«Երթի մեջ էին կանայք, մանկահասակ երեխաներ, հղի կանայք։ Այդ մարդիկ խաղաղ երթից բացի, տեսական այլ հնարավորություն կամ ցանկություն չունեին։ Մեր երթի արժանապատվության մասին վկայում է նաեւ այն հանգամանքը, որ հեսա մի քանի ժամից 24 ժամը լրանալու է ու մինչեւ այս պահը, այդ իրենց իշխանական տարբեր միջոցներով, գեթ կես ապացույց չեն կարողացել ներկայացնել, որ իբր քաղաքացին ծեծում է ոստիկանին։ Ի հակադրություն դրա՝ հարյուրավոր ապացույցներ կան, թե ինչպես է ոստիկանը ջարդում քաղաքացու գլուխը, ձեռքը, ոտքը, կողերը, ողերը. բա էս մարդը ոնց կարող է հայ ոստիկանը կոչվել։

Սրանք իրենց ֆորման հագած, դրանից արխային ընկած, որոշել էին Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին նվաստացնել, վնասել, հրամանի դեպքում նաեւ սպանել»,- ասաց պատգամավոր Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր