211652_close_icon
views-count1483 դիտում article-date 21:14 29-08-2024

Կան ուժեր, որ ուզում են հարմար պահի անեն արյունահեղություն, մի քանի հոգու սպանեն եւ կատարեն իշխանափոխություն. Հովիկ Աղազարյան. news.am

Մենք գիտենք, որ հանրապետությունում կան ուժեր, որոնք նախատեսված էր, որ հարմար պահի անեն արյունահեղություն, մի քանի հոգու սպանեն եւ կատարեն իշխանափոխություն. Հիմա վ՞տ է, որ մենք այդ մարդկանց փորձություն անելու հնարավորություն չենք տալիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետը անվտանգության մեծ ուժերի ուղեկցությամբ է շրջում եւ հանդիպում քաղաքացիների հետ:

«Մենք անվտանգային խնդիրները լուծում ենք այնպես, որ այդ մարդիկ այդ գայթակղությանը չգնան: Մենք «հոկտեմբերի 27» ենք տեսել: Դուք մի կարծեք, որ որեւէ մեկը, որ արյուն-քրտինքով, մարդ սպանելով, մարդկանց դավաճանելով, խաբելով միլիոնավոր դոլարների գույք է ստեղծել, ինքը պետք է ասի՝ քանի որ Նիկոլ Փաշինյանն է դա ասում, ես տալիս եմ: Ոչ, ինքը Նիկոլ Փաշինյանի մահն է ուզում, մենք էլ թույլ չենք տա դա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր