1714 դիտում
09:38 08-06-2022
Ռուսաստանը լայնածավալ հարձակում է իրականացնում լրատվամիջոցների վրա․ «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգները շարունակում է վիզաներ տրամադրել իրավասու ռուս լրագրողներին և չի զրկել հավատարմագրերից ԱՄՆ-ում աշխատող ոչ մի ռուսաստանցի լրագրողի: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Երկուշաբթի օրը հայտարարել է պետքարտուղարությունը` հավելելով, որ Կրեմլը «լայնածավալ հարձակում» է իրականացնում ԶԼՄ-ների ազատության դեմ:
Reuters-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, երկուշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանը նախազգուշացրել է ԱՄՆ լրատվական կազմակերպություններին, որ իրենց աշխատակիցներին սպառնում է հավատարմագրերից զրկում, եթե ԱՄՆ-ում ռուսաստանցի լրագրողների նկատմամբ վերաբերմունքը չբարելավվի:
«Բավական է ասել, որ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են մեղադրել ուրիշներին այն ամենի մեջ, ինչ իրենք են իրագործում։ Ռուսաստանի կառավարությունը սկզբունքորեն և միտումնավոր անտեսում է, թե ինչ է նշանակում ունենալ ազատ մամուլ, ինչի մասին է վկայում իրենց երկրում նորություններ լուսաբանող գրեթե բոլոր անկախ ռուսական լրատվամիջոցների արգելափակումը կամ արգելումը», - լրագրողներին ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը նշել է, որ «լրագրողների դեմ ուղղված սպառնալիքները, որոնք պարզապես փորձում են իրենց աշխատանքը կատարել... խոսում են իրականությունը ներկայացնելու հարցում Ռուսաստանի կառավարության անկայունության և խոցելի լինելու մասին»:

Նմանատիպ նյութեր
944 դիտում
15:51 07-12-2022
Ռուսաստանը փորձում է սառեցնել հակամարտությունը՝ գարնանը լայնածավալ հարձակում սկսելու համար. Ստոլտենբերգ
1648 դիտում
09:37 29-04-2022
Ռուսաստանն, Ադրբեջանն ու Թուրքիան կիրառում են լրատվամիջոցների զավթման ծայրահեղ միջոցներ. զեկույց․ «Ամերիկայի ձայն»
4093 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
4849 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են