834 դիտում
21:10 08-06-2022
ՀայՓոստը կազմակերպել է «Նոր Փոստի ծնունդը» միջոցառում. ամփոփել են վերջին շրջանում ընկերության իրականացված աշխատանքները
ՀայՓոստը 2022թ. հունիսի 8-ին կազմակերպել է «Նոր Փոստի ծնունդը» միջոցառումը, որի ընթացքում ամփոփել է վերջին շրջանում ընկերության իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, թվայնացման գործընթացը, ինչպես նաև հայտարարել է առաջիկայում գործարկվող Էլեկտրոնային իրավահավաստի փոստ ծառայության մասին:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը և այլ բարձրաստիճան հյուրեր, ինչպես նաև ՀայՓոստի տնօրենն ու աշխատակիցները:
ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ողջունել է հյուրերին, ինչպես նաև ընդգծել, որ փոստի ազգային օպերատորը մեկ տարի է ներկայանում է նոր բրենդով և վերաբրենդավորված բաժանմունքներով, որոնք դարձել են ավելի հարմարավետ, տեխնիկապես հագեցած և ժամանակակից ստանդարտներին համապատասխան:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ընկերության ձեռքբերումները. Երևանում փոստից փոստ առաքում մեկ օրում, երեք անգամ փոստփոխանակում, ժամկետների արագացում, նախկին պարկերի փոխարեն պլաստմասե արկղերի օգտագործում, որոնց շնորհիվ թե ծանրոցները, թե նամակները պատշաճ և ապահով հասնում են պատվիրատուին: Ներկայացվել են նաև Այնովեյշն դուստր ընկերության կողմից իրականացված թվային տրանսֆորմացիան, գործարկված նորարարական համակարգերը և ծրագրերը:
Ընկերության ՏՏ տնօրեն Արթուր Հարությունյանը և պրոդուկտների կառավարման և զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանը ներկայացրել են մշակման ավարտական փուլում գտնվող փոստային ծառայությունների էլեկտրոնային միասնական համակարգը: Այն տրամադրելու է ունիվերսալ լուծումներ բոլոր օգտվողների համար՝ ապահովելով ինչպես ուղարկողի, այնպես էլ ստացողի կողմում ամբողջական էլեկտրոնային լուծումներ:
Համակարգի ներդրման արդյունքում փոստային ծառայություններից օգտվողները, իրենց ցանկությամբ, հնարավորություն կունենան էլեկտրոնային իրավահավաստի նամակներ, հաղորդագրություններ փոխանակել՝ իրականացնելով բիզնես կամ այլ գործառույթներից բխող գործընթացներ:

Նմանատիպ նյութեր
1219 դիտում
20:10 28-04-2022
ՀայՓոստը ավելացնում է փոստի արագությունը Երևանում
2587 դիտում
16:37 15-12-2017
Շիրակի մարզպետարանն ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր