2022 դիտում
13:22 12-11-2021
ՀայՓոստը երկու անգամ ավելացնում է փոստի առաքման ուղղությունները. հաճախորդներն այժմ կարող են ծանրոցներ և փաթեթներ ուղարկել դեպի 124 երկիր
ՀայՓոստը սկսել է խոշոր ավիափոխադրողներ Էյր Ֆրանսի և Լուֆթհանզայի հետ համագործակցություն, որը հնարավորություն է տվել ավելացնել առաքմանուղղությունները գրեթե երկու անգամ: Հասանելի 67 ուղղությունների փոխարեն ՀայՓոստի հաճախորդներն այժմ կարող են ծանրոցներ և փաթեթներ ուղարկել դեպի 124 երկիր:
Խոշոր ավիափոխադրողների հետ նոր համագործակցությունով նաև արագացել է փոստփոխանակման գործընթացը: Օրինակ՝ դեպի Միացյալ Նահանգներ ուղարկվող առաքանիների առաքման մաքսիմալ տևողությունը նվազել է մոտ 5 անգամ, իսկ դեպի Եվրոպական երկրներ առաքվող առաքանիների ժամկետները նվազել են մոտ 30%-ով:
Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Մենք մշտապես համագործակցության նոր հորիզոններ ենք ստեղծում, որոնք թույլ են տալիս ավելի բարելավել ծառայությունները և աշխարհը դարձնել ավելի մոտ և հասանելի: ՀայՓոստի հաճախորդներն այժմ դեպի 124 երկիր կարող են ծանրոցներ ուղարկել իրենց հարազատներին, բարեկամներին և ստանալ դրանք էլ ավելի արագ»:
ՀայՓոստի Միջազգային փոստի բաժնի ղեկավար Յուրի Հայրապետյանը նշում է,- «Համագործակցության համար շնորհակալ ենք Էյր Ֆրանս և Լուֆթհանզա խոշոր ավիափոխադրողների մեր գործընկերներին: Նրանց պատրաստակամության շնորհիվ մենք կարողացանք գրեթե երկու անգամ ավելացնել առաքման ուղղությունները: Այժմ մեր հաճախորդները կարող են առաքանիներ ուղարկել ավելի հեռավոր երկրներ»:
ՀայՓոստ ընկերությունը, իր նոր կարգախոսի համաձայն, ապահովում է կապը ցանկացած կետում, դարձնում առաքանիների ուղարկման և ստացման գործընթացը ավելի հասանելի, որոնց շնորհիվ աշխարհն ավելի մոտ է դառնում ՀայՓոստի հաճախորդների համար:
ՀայՓոստ ՓԲԸ

Նմանատիպ նյութեր
1216 դիտում
20:10 28-04-2022
ՀայՓոստը ավելացնում է փոստի արագությունը Երևանում
2445 դիտում
12:49 03-01-2022
ՀայՓոստը մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ մանր կապոցների առաքման սակագինը
1164 դիտում
13:19 11-02-2014
ԱՄԷ֊ում փոստի առաքման համար անօդաչուներ կօգտագործվեն
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»