211652_close_icon
views-count1219 դիտում article-date 20:10 28-04-2022

ՀայՓոստը ավելացնում է փոստի արագությունը Երևանում

ՀայՓոստը բարելավում է ծառայությունների մատուցման արագությունը և Երևան քաղաքում փոստի փոխանակումնիրականացնում օրը երեք անգամ, նախկին մեկ անգամի փոխարեն: Ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշխատանքային օր Երևանում մինչև ժամը 12:00հանձնված առաքանին ուղարկել և ստանալ նույն օրը Երևանի այլ փոստային բաժանմունքից:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիրտնօրեն Հայկ Կարապետյանը.- «Փոստի փոխանակման արագության մեծացումը շատ էական է մեր աշխատանքի համար: Երթուղիները 8-ից հասցնելով մինչև 13-ի՝փոստի առաքման արագությունըավելանում է  50 տոկոսով. մենք ստանում ենք շատ մեծ դրական արդյունք, որն անշուշտ կգոհացնի Երևանի մեր պահանջկոտ հաճախորդներին»:

«Մեր հաճախորդների հետադարձ կապի և առաջարկների շնորհիվ մենք հնարավորինս բարելավում ենք ՀայՓոստի ծառայությունների մատուցման արագությունը: ՀայՓոստը շարժվում է կյանքի ռիթմին համընթաց՝ ստեղծելով հնարավորություն առաքանիներ ուղարկել և ստանալ հարմար և մոտ բաժանմունքից հենց նույն օրը»,- նշում է ՀայՓոստի փոստային բիզնեսի տնօրեն Ինգա Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է մարզերում նույն ծրագրի իրականացմանը, ապա ՀայՓոստում ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Ըստ Հայկ Կարապետյանի՝ տեխնիկական որոշակի վերազինում կատարելուց հետո փոստը մարզեր կհասնի հաջորդ օրը:

Նշենք, որ 12:00-ից հետո Երևանի տարածքում առաքանին ուղարկելու դեպքում, փոստային բաժանմուքնից կարող եք ստանալ հաջորդ աշխատանքային օրը:
  
***
ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:

Նմանատիպ նյութեր