211652_close_icon
views-count1447 դիտում article-date 09:53 09-06-2022

Ի՞նչ են ուզում հայոց բանակից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի խոսքով, ինչպես չորս տարի թուլացրել են բանակը, այնպես էլ ներկայումս շարունակում են: Միևնույն ժամանակ, հետաքրքրական է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, թե ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո ստեղծվելու է նոր մոդել, որի համաձայն, ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Այ, այդ ժամանակ էլ կնշանակվի ԳՇ պետ:

Սա նշանակում է, որ պաշտպանության նախարարի ենթակայության տակ բերվելով՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը քաղաքականացվում է։ Նախկին «մերժված» իշխանությունները, ի վերջո, ԳՇ պետի պաշտոնն ապաքաղաքականացրեցին, ինչը միանշանակ բխում էր բանակի շահերից։ Սակայն գործող իշխանությունները հիմա հակառակն են անում, նրանք ԶՈւ գլխավոր շտաբի պետին իրենցից կախվածության տակ են գցում, որպեսզի ընդունակ չլինի բանակի շահերից ելնելով ինքնուրույն որոշումներ ընդունել և վերածվի ընդամենը պաշտպանության նախարարի տեղակալի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր