211652_close_icon
views-count870 դիտում article-date 20:22 09-06-2022

Օրվա թրքասեր ռեժիմի կողմից նախաձեռնված բանակի կառավարման համակարգի փոփոխությունը ոչ այլ ինչ է, քան վիժվածք Ալիևի հերթական հրամանի կատարումը. հարցազրույց

Ռազմիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հարցազրույցս Իրավունք թերթին` բանակի կազմաքանդման վերաբերյալ...

Օրվա թրքասեր ռեժիմի կողմից նախաձեռնված բանակի կառավարման համակարգի փոփոխությունը ոչ այլ ինչ է, քան վիժվածք Ալիեւի հերթական հրամանի կատարումն առ այն, որ Հայաստանի հանրապետությունը չպետք է ունենա զինված ուժեր եւ չպետք է վերազինի, վերականգնի եւ արդիականացնի բանակը:

Նախեւառաջ այս խայտառակ որոշումով այսուհետ գլխավոր շտաբի պետն իրավասություն չի ունենալու միանձնյա ընդունել որոշումներ եւ տալ համապատասխան հրամաններ ու կարգադրություններ գլխավոր շտաբի ենթակա վարչություններին, ծառայություններին եւ ստորաբաժանումներին, հսկել դրանց կատարումը: Իրադրության փոփոխության դեպքում` եւս չի ունենալու իրավասություն ընդունելու համապատասխան նոր որոշումներ, քանի որ ամեն ինչ պետք է համաձայնեցվի նախարարի հետ, ով, ի դեպ, քաղաքացիական անձ է: Այսուհետ բանակում բարձր հրամանատարական պաշտոններում նշանակվելիս պաշտպանության նախարարը կարող է հաշվի չառնել գլխավոր շտաբի պետի կարծիքը, քանի որ նա դառնում է նախարարի ուղղակի ենթական:
Սա նշանակում է, որ պատերազմի ժամանակ բանակը ղեկավարելու է պաշտպանության նախարարը, այլ ոչ թե գլխավոր շտաբի պետը:

Ամենաանտրամաբանականը հենց սա է: Այսինքն` այսօրվա պարագայում պատերազմի ժամանակ բանակը ղեկավարելու է պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանը, ով անգամ, որպես ժամկետային զինծառայող, չի վերջացրել ծառայությունը, քանի որ դատապարտվել է իր հրամանատարին դանակահարելու համար: Բայց սա դեռ չարյաց փոքրագույնն է, որովհետեւ կարող է վաղը կապիտուլյանտը որոշել, որ պաշտպանության նախարար պետք է նշանակի, ասենք, իր սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկին, փողոցից կաթուցիչ («պիպետկա») հավաքող Ներսեսին կամ, ասենք, ղուշբազ Արփի Դավոյանին: Իսկ թե ինչ հետեւանքներ կունենա մեր ջախջախման եզրին կանգնած բանակը` վերոնշյալ «զորավարների» հրամանատարության ներքո` վախենում եմ պատկերացնել: Եվ այսօր ուսուցիչ Սուրոն, վաղը նրան չզիջող որեւէ անկենսագիր ՔՊ-ական հրամաններ ու կարգադրություններ են տալու տասնամյակների ծառայության ստաժ ունեցող, ռազմական ակադեմիաներ ավարտած գեներալների: Բայց ամենացավալին այն է, որ այդ գեներալներն էլ հլու-հնազանդ կատարում են դրանց հրամանները` արատավորելով սպայի պատիվը, համազգեստը, ուսադիրը, իրենց անցած ուղին եւ վերջապես` սեփական «ես»-ը ու հայ տղամարդու կերպարը:

Իրականում այս նախագիծը գործել է 2018 թվականից: Մենք դե յուրե ունեցել ենք գլխավոր շտաբի պետ, բայց դե ֆակտո բանակը ղեկավարվել է քեմալականների կողմից: Դրա վառ ապացույցն է 2020 թվականի պատերազմը, երբ կապիտուլյանտի ջոկատի հրամանատար տիկինը գտնվելով հրամանատարական բունկերում` ոչ միայն բարոյական աջակցություն էր ցուցաբերում գեներալներին, այլ ղեկավարում էր մարտական օպերացիաներ, օրինակ` Լելե Թեփեի (Վարազաթումբ) գրավումը, ինչի հետեւանքով տվեցինք 700-ից ավել զոհ:

Կարճ ասած` բանակը մեր երկրի ու ազգի անվտանգության միակ երաշխավորն է, եւ եթե սրանք իրագործեն այս ազգադավ հերթական ծրագիրը, որը Ալիեւի բաղձալի երազանքն է, կարող ենք մոռանալ պետության, պետականության եւ ինքնիշխանության մասին, քանի որ բանակը կդառնա ՔՊ-ականների խրախճանքների հերթական «դուքյանը»:

Նմանատիպ նյութեր