2504 դիտում
10:26 10-06-2022
Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան. «Դիմադրության» շարժման երթը կանգ առավ. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով Ֆրանսիայի հրապարակից հասան Բաղրամյան պողոտա, սակայն չկարողացան հասնել Բաղրամյան 26 շենք, որտեղ ընթանում է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, քանի որ մեծ թվով ոստիկաններ մի քանի շարքով փակել էին Բաղրամյան պողոտան, հայտնում է News.am-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Անցող շաբաթներին Բաղրամյան 26-ում եղել են տարբեր միջազգային պատվիրակություններ եւ ամեն անգամ մեր հայրենասեր քաղաքացիներից շատ-շատերը եկել են ասելու մեկ բան՝ Նիկոլը եւ իր իշխանությունը չունեն որեւէ մանդատ, լեգիտիմությունը հանդես գալու Հայաստանի անունից, խոսելու արցախահայության անունից, ստորագրլու որեւէ փաստաթուղթ: Ամեն անգամ մեր ներկայությամբ մենք այդ ուղերձը հղել ենք աշխարհին: Այսօր այստեղ հավաքվել են ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչներ: Շուտով նրանք հերթով ժամանելու են Բաղրամյան 26: Ձեր ներկայությամբ, ձեր հայտարարություններով, վանկարկումներով հերթական անգամ ասելու ենք, որ այն, ինչ խոստանում է Նիկոլը, չունի որեւէ լեգիտիմությունը: Նա իրավունք չունի եւի ի վիճակի չէ խոստումներ եւ հայտարարություններ անելու Հայաստանի, Արցախի եւ արցախահայության անունից»:
Գեղամ Մանուկյանի խոսքով, այս իշխանությունը արդեն 1,5 տարի խոսում է բանակում բարեփոխումների համար, սակայն ոչինչ չի արել. «Միակ բանը, որ պատրաստվում է անել ԳՇ պետին պաշտպանության նախարարին ենթարկեցնելն է»:
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1730 դիտում
09:35 10-06-2022
«Դիմադրության» շարժման երթը՝ Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան 26. ուղիղ. News.am
1081 դիտում
11:19 07-06-2022
«Դիմադրության» շարժման երթը դեպի Եվրամիության գրասենյակ. ուղիղ. News.am
1380 դիտում
09:58 09-06-2022
«Դիմադրության» շարժման երթը Ֆրանսիայի հրապարակից. ուղիղ. News.am
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին