211652_close_icon
views-count604 դիտում article-date 16:43 11-06-2022

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Կիև

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Կիև, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկելու է երկրի վերականգնմանն առնչվող հարցեր:

Այդ մասին Լյայենը գրառում է կատարել «Թվիթեր-ի իր էջում:

«Ուրախ եմ վերադառնալ Կիև: Նախագահ Զելենսկիի հետ կխոսենք երկրի վերականգնման շուրջ համատեղ արդյունքների մասին, կգնահատեմ այն առաջընթացը, որն Ուկրաինան գրանցել է իր եվրոպական ուղու վրա»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր